Ֆրանսիայի ԱԺ-ն կքննարկի հայ ժողովրդի պաշտպանության ու ԼՂ ճանաչման մասին բանաձև

azgayin joghov

 Դեկտեմբերի 3-ին Ֆրանսիայի Ազգային ժողովը կքննարկի № 3538 բանաձևի առաջարկը: Ինչպես հայտնում են Ֆրանսիայի հայկական կազմակերպությունները համակարգող խորհրդից, բանաձևը վերաբերում է հայ ժողովրդի, Եվրոպայի և Արևելքի քրիստոնյա համայնքների պաշտպանությանը: 

Այն «վերահաստատում է ԼՂ հակամարտության վերջնական կարգավորմանը հասնելու անհրաժեշտությունը, կարգավորման, որը կապահովի տուժած բնակչության կայուն անվտանգությունը, և կիրականացնի ԼՂ ճանաչում և խաղաղ գործընթացի ապահովում»:

Ադրբեջանի դեսպանությունը վճռական ջանքեր է գործադրում` այս բանաձևի ընդունումը կանխելու համար: Հայկական կազմակերպությունները համակարգող խորհուրդը դիմում է կոչով՝ հակաքայլեր ձեռնարկել, դիմել պատգամավորներին` խնդրելով քվեարկել այս բանաձևի օգտին:

Ձեզ կհետաքրքրի...