Վարչապետի գլխավոր խորհրդականը գործուղվել է Սյունիքի մարզ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ վարչապետի գլխավոր խորհրդական Արայիկ Հարությունյանը գործուղվել է Սյունիքի մարզ:
«Հայաստանի Հանրապետության վարչապետի գլխավոր խորհրդական Արայիկ Հարությունյանին 2020 թվականի դեկտեմբերի 1-4-ը ներառյալ գործուղել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզ»,- ասված է որոշման մեջ:
Գործուղումից վերադառնալուց հետո Հարությունյանը, վարչապետի որոշման համաձայն, պետք է եռօրյա ժամկետում Փաշինյանին ներկայացնի գործուղման արդյունքների մասին հաշվետվություն: