Հայաստանը սահմանել է էներգիայի ընդհանուր սպառման մեջ արևային էներգիայի մասնաբաժինը մեծացնելու հավակնոտ նպատակ, մինչև 2025 թվականը հասնելու բնակչության կողմից սպառվող էներգիայի 26 տոկոսը վերականգնվող աղբյուրներից արտադրմանը

Energia

Այսօր հանդիպեցի ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպության (ՄԱԱԶԿ, UNIDO) հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Անահիտ Սիմոնյանին։
Հանդիպմանը մասնակցում էին նախարարի տեղակալ Ա. Մազմանյանը և շրջակա միջավայրի նախարարության միջազգային համագործակցության վարչության պետ Ռ. Գրիգորյանը։
✅ ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպությունն իր համագործակցությունը ՀՀ Կառավարության, մասնավորապես՝ ՀՀ էկոնոմիկայի և բնապահպանության նախարարությունների հետ սկսել է գրասենյակի հիմնումից շատ ավելի վաղ՝ տրամադրելով տեխնիկական աջակցություն տարբեր ոլորտներում, այդ թվում՝ վտանգավոր թափոնների կայուն կառավարման և առավել մաքուր արտադրությունների խթանման։
Հանդիպմանը քննարկվել են գրասենյակի և Շրջակա միջավայրի նախարարության համատեղ ծրագրերը։ Տիկին Սիմոնյանն իր գոհունակությունն է հայտնել համատեղ ծրագրերի ընթացքից և առկա արդյունքներից:
✅ Հայաստանը սահմանել է էներգիայի ընդհանուր սպառման մեջ արևային էներգիայի մասնաբաժինը մեծացնելու հավակնոտ նպատակ, մինչև 2025 թվականը հասնելու բնակչության կողմից սպառվող էներգիայի 26 տոկոսը վերականգնվող աղբյուրներից արտադրմանը։ ԵՓԾ շրջանակներում ՄԱԱԶԿ ձգտելու է աջակցել Հայաստանին՝ արդյունաբերության մեջ էներգաարդյունավետության գործելակարգերի և վերականգնվող էներգիայի օգտագործմանը, հատկապես ՓՄՁ-ների կողմից, դրանց մրցունակությունը խթանելու և օրգանական հանածո վառելիքից կախվածությունը կրճատելու համար, քանի որ ջերմոցային գազերի արտանետումների ամենամեծ աղբյուրներից մեկը արդյունաբերությունն է։ Կարողությունների հզորացման միջոցառումները ճանապարհ կբացեն «ավելի կանաչ» գործելակարգերի առաջընթացի և հմտությունների զարգացման համար՝ ապագայում դեպի շրջանաձև տնտեսությանն անցնելու նպատակով։
✅ Ընդգծեցի, որ հետպատերազմական այս փուլում միջազգային գործընկերների և դոնոր կազմակերպությունների հետ համագործակցության մեջ առավել կարևորում եմ այն հանգամանքը, որ բոլոր քայլերը համապատասխանեն հետպատերազմական իրականությանը և իրենց արդյունքներով միտված լինեն Հայաստանում հետպատերազմյան իրավիճակի մեղմմանը։
Իմ պատրաստակամությունն ու վճռականությունը հայտնեցի օր առաջ ձեռնամուխ լինելու նախկինում նախանշված և արդեն ընթացիկ ծրագրերի իրականացմանը, օր առաջ ավելի լավ շրջակա միջավայր ունենալուն։
ՇՄՆ  UNIDO

Ձեզ կհետաքրքրի...