Մեկնարկել է ՀԱՊԿ ԱԽ նիստը. նիստին մասնակցում է ՀՀ վարչապետը

HAPK

 Մեկնարկել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անվտանգության խորհրդի նիստը անդամ պետությունների ղեկավարների ձեւաչափով: Նիստն այս անգամ անցկացվում է առցանց: ԱԽ նիստը գլխավորում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր խոսքում անդրադարձավ հետպատերազմական իրավիճակին, իրականացվող քայլերին, ՌԴ օգնության իրականացվող գործողություններին ու հրադադարի մասին հայտարարության կազմմանը:

Ի պատասխան վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթի՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն արձանագրեց, որ իրենք հասկանում են եւ տեղյակ են, թե որքան բարդ իրավիճակ է ստեղծված Հայաստանի համար: Քննարկվում են ՀԱՊԿ բոլոր անդամների եւ ԱՊՀ երկրների մասնակցությունը հումանիտար աղետի վերացման գործում:

Նա շեշտեց, որ ՀՀ վարչապետը կայացրել է որոշում, որը չափազանց ծանր է տրվել, սակայն ստեղծված իրավիճակում եղել է անհրաժեշտություն, եւ ՀԱՊԿ անդամ երկրները ըմբռնումով են մոտենում որոշմանը: Ըստ Պուտինի՝ հայկական կողմը ծանր ժամանակներ է ապրում, իսկ կայացված որոշումը մեծ տղամարդկություն էր պահանջում եւ ունի նաեւ մեծ պատասխանատվություն: Ռուսական կողմը պատրաստ է եւ անում է հնարավորը՝ հայ ժողովրդին ու Հայաստանին անհրաժեշտ օգնության տրամադրման համար եւ աջակցում վարչապետ Փաշինյանին ու նրա թիմին:

 

armtimes.com

Ձեզ կհետաքրքրի...