Արմեն Խաչատրյանը այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձավ «Իմ քայլը» խմբակցությունից դուրս եկած և մանդատը վայր դրած պատգամավորներին

patgamavorner

 Աժ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձավ «Իմ քայլը» խմբակցությունից դուրս եկած և մանդատը վայր դրած պատգամավորներին։

«Այն պատգամավորները, ովքեր խմբակցությունն են լքում և մանդատն են վայր դնում, ինչ որ տեղ հասկանալի է, նրանք ինչ որ տեղ փորձում են իրենց ուժերը օգտագործել այլ գործունեության բնագավառում, դա հասկանալի է»,-նշեց նա։

Արմեն Խաչատրյանի համար, սակայն, անընդունելի է, որ պատգամավորները դուրս են գալիս խմբակցությունից՝ շարունակելով պատգամավորական գործունեությունը։ «Նրանք, ովքեր մանդատը վայր չեն դնում և պատգամավոր են դարձել քաղաքական ուժի շնորհիվ և շատերն էլ ցուցակով են անցել, ոչ թե ռեյտինգային, օգտագործելով քաղաքական իրավիճակը դարձել են պատգամավոր, և վայր չդնելով մանդատը առանձնանում են, ես դա համարում եմ շատ ամոթ երևույթ այդ պատգամավորների համար, որովհետև փաստորեն ստացվում է այսպես, որ պարտությունը որբ է, իսկ հաղթանակը ունի հազար տեր։ Եթե ուրիշ իրավիճակ լիներ պատերազմի դաշտում, իհարկե նրանք վայր չէին դնի և կգովաբանեին և ավելի շատ հեքիաթներ կպատմեին իրենց ներգրավվածության, արած չարածի համար, բայց երբ դժվար իրավիճակ է լինում և այդ դժվար իրավիճակում մարդիկ ասում են, որ մենք լայն, լավ իրավիճակների ընկեր և համախոհ ենք, մենք դժվար իրավիճակների ընկեր չենք, նման ընկեր չի լինում»։

Հիշեցնենք, որ մինչ այժմ «Իմ քայլը» խմբակցությունից դուրս գալու որոշում են կայացրել Թագուհի Թովմասյանը և Գոռ Գևորգյանը, իսկ պատգամավորական մանդատը վայր է դրել Գայանե Աբրահամյանը։

Ձեզ կհետաքրքրի...