Լոռու մարզի բնակչին մեղադրանք է առաջադրվել՝ նույն մարզի մեկ այլ բնակչի ծանր մարմնական վնաս պատճառելու համար
Լոռու մարզի բնակչին մեղադրանք է առաջադրվել՝ նույն մարզի մեկ այլ բնակչի ծանր մարմնական վնաս պատճառելու համար
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում իրականացված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են Լոռու մարզի 26-ամյա բնակչին ծանր մարմնական վնաս պատճառելու դեպքի հանգամանքները:
Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ 2020թ. հունիսի 16-ին՝ ժամը 23:00-ի սահմաններում, Լոռու մարզի 28 և 26-ամյա բնակիչները, գումարային հարցի շուրջ պարզաբանումներ կատարելու նպատակով հանդիպել են Վանաձոր քաղաքի Բաղրամյան պողոտայի վերջնամասում գտնվող գազալցակայանի մոտ, որտեղ նշված հարցի շուրջ առաջացած վիճաբանության ընթացքում 28-ամյա երիտասարդը նախապես իր մոտ եղած սուր կտրող-ծակող առարկայով, առողջությանը վնաս պատճառելու դիտավորությամբ, հարվածել է 26-ամյա երիտասարդի որովայնին՝ վերջինիս առողջությանը պատճառելով ծանր վնաս:
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Լոռու մարզի 28-ամյա բնակչին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը): Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:
Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: