ԱՄՆ Կոնգրեսը արգելափակել է ամերիկյան զենքի մատակարարումը Թուրքիային
Միացյալ Նահանգների Կոնգրեսն արգելափակել է Թուրքիային ամերիկյան զենքի և զինտեխնիկայի մատակարարումը: Որոշման մասին լրագրողների հետ զրույցում հայտնել է ԱՄՆ պետքարտուղարի ռազմաքաղաքական հարցերով օգնական Քլարք Քուփերը: Այս մասին տեղեկացնում է ТАСС լրատվական գործակալությունը:
«Կա՞ Կոնգրեսի կողմից Թուրքիային զենքի վաճառքի արգելափակում. այո՛»,- նշել է Քուփերը:
Ամերիկացի քաղաքական գործիչն այլ մանրամասներ չի հաղորդել: