Հայաստան համահայկական հիմնադրամի նախկին ղեկավար Արա Վարդանյանը Նիկոլ Փաշինյանին մեղմ ասած հորդորում է լքել վարչապետի աթոռը. նրա ՖԲ էջի վերջին գրառումները.

Vardanyan

Հայաստան համահայկական հիմնադրամի նախկին ղեկավար Արա Վարդանյանը Նիկոլ Փաշինյանին մեղմ ասած հորդորում է լքել վարչապետի աթոռը: Հիշեցնենք, որ նա մեղադրվում էր Հայաստան համահայկական հիմնադրամի գումարները սեփական կարիքների համար վատնելու մեջ։

Կից ներկայացնում ենք նրա ֆեյսբուքյան էջի այս օրերի գրառումները հասցեագրված Նիկոլ Փաշինյանին.

 

նիկոլ, գալիս ենք քո տան մոտ։ Լսի էն Արարատին նորից փուռը չտաս, մարդ ա ի վերջո)))

Նախագահ Քոչարյանը ալիևին տեղը դրեց։ Դե էն նիկոլի մոտիկ ընկեր ալիևին։ Էն ալիևին, որին 2.5 տարի շարունակ ողջ իշխանությունը վախում է ադեկվատ պատասխանել։ Դե փող է բան է, հազար ու մի հարց կա….

նիկոլ, հիշում ես չէ՞, երեքշաբթի ժամը 12։00։ Ու հա, սա սկիզբն է. Մի թող, որ վերջին հասնենք, այն քո իշխանության համար շատ ցավոտ է լինելու… Գնա խաղաղությամբ…

«Կարևորը ժողովրդի դեմքին ժպիտ կա» ասողներ, ո՞նց եք…

նիկոլ մտքովդ կանցներ, որ իշխանությունը զավթելուց եղածը 2.5 տարի անց, 10 միլիոն հայից քո կյանքի անվտանգության երաշխիք միայն մեկ հոգի կտար…
Իմ խորհուրդը քեզ. Լսի քանի չի փոշմանել…

 

 

 

 

 

 

Ձեզ կհետաքրքրի...