«Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով՝ Լոռու մարզպետը առաջիկայում ազատվելու է.
«Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով՝ Լոռու մարզպետը առաջիկայում ազատվելու է մարզպետի պաշտոնից, եւ այդ պաշտոնում նշանակվելու է Աժ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արամ Խաչատրյանը:
Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը ՀԺ-ի հետ զրույցում քիչ առաջ հերքեց իր աշխատանքից ազատվելու լուրը:
ԱԺ պատգամավոր Արամ Խաչատրյանն այսօր մանդատից հրաժարվելու դիմում է ներկայացրել:
ՀԺ-ի հետ զրույցում Արամ Խաչատրյանը հաստատեց՝ մանդատն իսկապես վայր է դրել. «Ես մանդատս վայր դնելու դիմում եմ ներկայացրել, աշխատանքներս կշարունակեմ գործադիրում»: Իր մարզպետ նշանակվելու մասին խոսակցությունները Արամ Խաչատրյանը չմեկնաբանեց:
armtimes.com