Խոշոր ավտովթար Երևանում․ 24-ամյա վարորդը BMW-ով Մյասնիկյան պողոտայում բախվել է էլեկտրասյանը․ կան վիրավորներ․

baxvel e

Երեկ, դեկտեմբերի 8-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22։40-ի սահմաններում Սարի թաղի բնակիչ 24-ամյա Լևոն Ալեքսանյանը իր վարած BMW մակնիշի 77 VG 717 համարանիշի ավտոմեքենայով Մյասնիկյան պողոտայում դուրս եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել էլեկտրասյանը։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Լ․ Ալեքսանյանն ու ուղևոր՝ Հրազդան քաղաքի բնակիչ 23-ամյա Վահագն Հարությունյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Թիվ 1 համալսարանական հիվանդանոց։ Վիրավորներին առաջինն օգնության են հասել քաղաքացիները, և օպերատիվ են գործել Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ պումբը։ Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 4-րդ դասակի տեսուչներ Վահան Հովհաննիսյանն ու Արտյոմ Արամյանը։ Օպերատիվորեն ժամանել են նաև Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Երևանի թիվ 8 հրեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով։ Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Գարիկ Հակոբյանը տեղեկությունը փոխանցել է Ճանապարհային ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Խաչիկ Սամվելյանի, ավագ հետաքննիչ Հրայր Ստեփանյանի գլխավորությամբ։ Փաստի առթիվ Հ․ Ստեփանյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ բախման հետևանքով վնասվել է էլեկտրասյունը, ինչի առթիվ էլ օպերտիվորեն ժամանել են նաև «Երքաղլույս» ընկերության ներկայացուցիչները, ովքեր ձեռնարկում են անհրաժեշտ աշխատանքներ խնդիրը լուծելու ուղղությամբ։ Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

shamshyan.com 

 

Ձեզ կհետաքրքրի...