«Հրապարակ» օրաթերթի «Սբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի փոխտնօրեններից մեկը 1 մլրդ դրա՞մ է տանուլ տվել Տոտոյում». Ալինա Նիկողոսյան
«Հրապարակ» օրաթերթի «Սբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի փոխտնօրեններից մեկը 1 մլրդ դրա՞մ է տանուլ տվել Տոտոյում» վերտառությամբ հոդվածը և տարածվող տեղեկությունները բացարձակ իրականության հետ կապ չունեն:
Եվ չնայած լուրը դեռ երեկ հերքվել էր իմ կողմից, հոդվածում գրված է, թե իբր ես չեմ մեկնաբանել այն: Հոդվածի վերջում միայն նշված է, որ «առողջապահության նախարարությունից նույնպես տանուլ տված միլիարդի մասին տեղեկությունը հերքեցին»:
«Հրապարակ» օրաթերթին կոչ ենք անում չարատավորել անձի բարի համբավը և չտարածել սուտ տեղեկություններ: