Վազգեն Մանուկյանն ու Էդմոն Մարուքյանը հանդիպել ու քննարկել են երկրում ստեղծված իրավիճակը
Երեկ ուշ երեկոյան տեղի է ունեցել հանդիպում «Լուսավոր Հայաստան» կուսակցության և Հայրենիքի փրկության շարժման ներկայացուցիչների միջև՝ մասնակցությամբ «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանի, ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանի, շարժման վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանի և ՀՅԴ Հայաստանի գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանի։
Հանդիպման ընթացքում քննարկվել են երկրում ստեղծված իրավիճակը և հնարավոր ելքերը։
Կողմերը պայմանավորվել են շարունակել հանդիպումները՝ ասվում է «Լուսավոր Հայաստան» կուսակցության Ֆեյսբուքի գրառման մեջ: