Գուցե համարանիշներով զգեստներ էլ կարեք. Թինա Կանդելակին՝ Բաքվին

Kandelaki

«Матч ТВ»-ի գլխավոր տնօրեն Թինա Կանդելակին իր Telegram-ալիքում հրապարակում է արել Բաքվի զորահանդեսի մասին՝ արձագանքելով «Ղարաբաղն Ադրբեջան է» գրությամբ հայկական համարանիշներից պատրաստված պաննոյին։

«Գուցե համարանիշներով զգեստներ էլ կարեք և պաշտոնապես տարածաշրջանում հարևանների հանդեպ ատելության դասընթացնե՞ր սկսեք:

Այո՛, ռազմական հակամարտություններ առանց դաժանության դրվագների (երբեմն պարզապես ռազմական հանցագործությունների կատեգորիայի համար) երկու կողմից էլ չեն լինում։ Բայց ո՞րն է այդ հրճվանքի հիմքը։ Ինչո՞ւ այդ էնտուզիազմը չուղղել արարման, պատմական ժառանգության պահպանման, բազմամյա պատռվածքները կարել սկսելու փորձերի վրա։ Ինչո՞ւ չենք կազմակերպում անառողջ խանդավառության ֆլեշմոբեր և ծաղր նույն Գերմանիայի նկատմամբ։ Իսկ քանի որ պատմությունը պահանջում է ոչ թե պատռել և վերաշարադրել իր էջերը, այլ շրջել դրանք և խորացված կերպով գրել նորերը», — գրել է Կանդելակին:

Նշենք, որ դեկտեմբերի 10-ին՝ Արցախի անկախության համար համահանրապետական հանրաքվեի օրը, Բաքվում հաղթանակի կապակցությամբ զորահանդես է կազմակերպվել, որի ժամանակ երկրի նախագահ Իլհամ Ալիևը նաև հայտարարել է, որ Սևանը, Երևանը, Զանգեզուրը իրենց պատմական հողերն են:

 

auroranews.am

Ձեզ կհետաքրքրի...