ՌԴ ռազմածովային ուժերը զորավարժություններ են անցկացնում ՆԱՏՕ-ի հետ
ՌԴ ռազմածովային ուժերի նավերը վերջին10 տարվա ընթացքում առաջին անգամ միասնական զորավարժություններ են անցկացնում ՆԱՏՕ-ի անդամ երկրների հետ: Այս մասին հայտնում են Սևծովյան նավատորմի մամուլի ծառայությունից՝ փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:
АМАН-2021 մանևրումները կանցկացվեն փետրվարին Պակիստանի ափերին՝ Կարաչիի ավազանում:
Պակիստանից բացի, զորավարժություններին կմասնակցեն ԱՄՆ ռազմածովային ուժերը, Մեծ Բրիտանիայի թագավորական ռազմածովային նավատորմը, Չինաստանի, Ճապոնիայի, Թուրքիայի, Ֆիլիպինների, Մալայզիայի, Շրի Լանկայի և Ինդոնեզիայի ռազմանավերը:
Վերջին անգամ ՌԴ ռազմածովային ուժերը Հյուսիսատլանտյան դաշինքի հետ զորավարժություններ էին անցկացրել 2011-ին Իսպանիայի ափերին: