Վարդան Այվազյանը ձերբակալվել է

Ayvazyan

Ձերբակալվել է ՀՀ բնապահպանության նախկին նախարար Վարդան Այվազյանը: Այս մասին 1lurer.am-ի հետ զրույցում հայտնեց նրա փաստաբան Միհրան Պողոսյանը:

Պողոսյանը տեղեկացրեց նաև, որ Այվազյանին մեղադրանք չի առաջադրվել:

Փաստաբանը հայտնեց՝ Վարդան Այվազյանը կասկածվում է նոյեմբերի 9-ից 10-ի գիշերը անկարգություններ կազմակերպելու մեջ: Ներկայումս Այվազյանը ԱԱԾ-ում է:

Ավելի վաղ տեղեկություններ էին շրջանառվում, որ ԱԱԾ-ն խուզարկություն է կատարել Վարդան Այվազյանի բնակարանում:

Ձեզ կհետաքրքրի...