Արաբկիր վարչական շրջանի, Ներքին Չարբախ թաղամասի որոշ հատվածներում գազամատակարարումը դադարեցվել է

Gaz

 Վթարավերականգնման աշխատանքներ իրականացնելու նպատակով դեկտեմբերի 12-ին ժամը 10.15-ից դադարեցվել է Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի Փափազյան, Տիգրանյան, Վարշավյան փողոցներով պարփակված թաղամասի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային օբյեկտների գազամատակարարումը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն:

Վթարավերականգնման աշխատանքներ իրականացնելու նպատակով դեկտեմբերի 12-ին ժամը 10:00-ից դադարեցվել է նաև Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի Ներքին Չարբախ թաղամասի առանձնատների գազասպառողների գազամատակարարումը: 

Նշվում է, որ լրացուցիչ տեղեկություններ ստանալու նպատակով քաղաքացիները կարող են զանգահարել 1-04 հեռախոսահամարով:

Ձեզ կհետաքրքրի...