Խաղաղապահները ժամանել են ադրբեջանական հարձակման ենթարկված արցախյան գյուղեր

xaxaghapah

Ռուս խաղաղապահներն արդեն ժամանել են Հադրութի շրջանի Խծաբերդ և Հին Թաղեր գյուղեր, որոնց ուղղությամբ հարձակում են գործել ադրբեջանական զինված ուժերը: Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնել է շրջանի վարչակազմի ղեկավար Վահան Սավադյանը։

«Այժմ պարզում են, թե ով է խախտել հրադադարի ռեժիմը»,- ասել է նա։

Առայժմ տեղեկություններ չկան, թե այս պահին ում վերահսկողության տակ են գտնվում գյուղերը։ Սավադյանը հավելել է՝ պատճառն այն է, որ այդ գյուղերում գտնվող հայ զինվորականների հետ կապ չկա։

Ձեզ կհետաքրքրի...