Հայաստանում Եվրամիության դեսպան Անդրեա Վիկտորինի հետ հանդիպմանը քննարկել ենք Արցախի շուրջ իրավիճակի վերջին զարգացումները, Արցախում հայկական մշակութային ժառանգության պահպանման հարցերը
Հայաստանում Եվրամիության դեսպան Անդրեա Վիկտորինի հետ հանդիպմանը քննարկել ենք Արցախի շուրջ իրավիճակի վերջին զարգացումները, Արցախում հայկական մշակութային ժառանգության պահպանման հարցերը:
Ներկայացնելով գերիների փոխանակման գործընթացը, նշել եմ, որ շուտով նոր զարգացումներ են սպասվում այս ուղղությամբ:
Անդրադարձել ենք Հայաստանում իրականացվող բարեփոխումների օրակարգին, մասնավորապես Հանրային կառավարման բարեփոխումների և թվայնացման շուրջ համագործակցության առկա վիճակին ու հետագա քայլերին:
Քննարկել ենք նաև կառավարության կողմից մշակվող հակաճգնաժամային տնտեսական ծրագիրը: