Երեկ նույնպես հանդիպել ենք ռուսական հրամանատարության հետ։ Ռուսական դիրքորոշումները հստակ են. Հայկ Խանումյան
Սիրելիներ,
Երեկ նույնպես հանդիպել ենք ռուսական հրամանատարության հետ։ Ռուսական դիրքորոշումները հստակ են՝ համաձայնագրի կետերը պետք է պահպանվեն։ Հրապարակված նոր քարտեզում ավելացել են ռուսական նոր դիտակետեր, այդ թվում՝ Հին Թաղերում։ Պետք է գիտակցել, որ խաղաղապահ առաքելությունն ունի սահամանափակ անձնակազմ և չի կարող իր վրա վերցնել սահմանների պաշտպանությունը։ Վերջինը միայն ու միայն Արցախի Հանրապետության իրավունքն ու պարտականությունն են։ Հետևաբար ուժեղացնենք Արցախի Հանրապետությունը, նրա պետական ինստիտուտների ներուժը՝ այս կարևոր խնդիրը կատարելու համար։ Եթե այդ գործին չեք մասնակցում, ապա գոնե մի՛ աջակցեք թշնամուն։ Ստոր ապատեղեկատվությունն ու անիմաստ ինտրիգները անվերապահ աջակցում են թշնամու զավթողական գործողություններին, որոնք շարունակվել են նաև երեկ ամբողջ օրվա ընթացքում։
Հայկ Խանումյան