Նախարար Արշակյանը ՌԴ աշխատանքային այցի ընթացքում հանդիպումներ է ունեցել ռուսաստանաբնակ հայ գործարարների հետ
ՀՀ ԲՏԱ նախարար Արշակյանը ՌԴ աշխատանքային այցի ընթացքում հանդիպումներ է ունեցել ռուսաստանաբնակ հայ գործարարների հետ: Հանդիպումների ընթացքում քննարկվել են բարձր տեխնոլոգիական ծրագրերում ներդրումների իրականացման հնարավորությունները ԱԹՍ֊ների և դրանց բաղկացուցիչների արտադրության, ենթակառուցվածքների արդիականացման, միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների հենքի վրա մետաղամշակման մասնագիտական վերապատրաստման դասընթացներ կազմակերպելու և նոր մասնագետներ պատրաստելու, ինչպես նաև ռազմարդյունաբերության զարգացման այլ ծրագրերում: Նշված ուղղություններով արդեն իսկ ձեռք են բերվել պայմանավորվածություններ:
Այցի ընթացքում Նախարարը աշխատանքային հանդիպումներ է ունեցել ռազմարդյունաբերության ոլորտի ռուս գործընկերների հետ, քննարկել զարգացման հեռանկարներն ու համատեղ ծրագրեր իրականացնելու հնարավորությունները, այցելել «Skolkovo» բիզնես դպրոց և Skolkovo ինովացիանների զարգացման կենտրոն:
“Skolkovo” ինովացիոն կենտրոնի նախագահ Արկադի Դվորկովիչի հետ ՀՀ ԲՏԱ նախարարը շրջայց է կատարել կենտրոնի տեխնոպարկում, ծանոթացել հիմնական գործունեությանը, իրականացվող ծրագրերին:
“Skolkovo” բիզնես դպրոցի նախագահ Անդրեյ Շառոնովի հետ ճանաչողական հանդիպման ընթացքում նախարարին են ներկայացվել դպրոցի կառուցվածքը և իրականացվող կրթական ծրագրերը:
Ինովացիոն կենտրոնի և բիզնես դպրոցի ղեկավարների հետ նախարարի գլխավորած պատվիրակությունը քննարկել է Հայաստանում համագործակցության հնարավորություններն ու ձևաչափերը:
a1plus.am