Ադրբեջանցի պատգամավորները դժգոհել են ռուս խաղաղապահներից
Ադրբեջանը շարունակում է քննադատել ռուս խաղաղապահների գործունեությունը: Այս անգամ Բաքուն սպառնում է վերսկսել ռազմական գործողությունները Արցախում, եթե ռուս խաղաղապահները շարունակեն օգնել հանրապետության խաղաղ բնակիչներին, ներկայացնում է infoteka24-ը:
Ադրբեջանցի պատգամավորներին դուր չի գալիս, որ խաղաղապահները շինանյութ են տեղափոխում և հումանիտար կենտրոն ստեղծում Արցախում: Այս համատեքստում, պատգամավոր Գուդրաթ Հուսեյնգուլիևն առաջարկել է ընդունել օրինագիծ, որը կկարգավորի ռուս խաղաղապահների գործունեությունը: