Մեջբերումներ Նիկոլ Փաշինյանի հարցազրույցից
Բանակային կորպուսի հրամանատարը անընդհատ ներկա է Սյունիքի մարզում և ամբողջ պրոցեսը ղեկավարվում է Զինված ուժերի կողմից:
Սյունիքում հիմա շատ կարևոր է արձանագրել, որ պետք է իրականացնենք սահմանների ճշգրտում։
Սյունիքում սահմանների ճշգրտման պրոցեսում կան որոշակի բարդություններ։
Գորիսը Կապանին միացնող 21 կմ-ոց հատվածում ճանապարհը տեղ տեղ դուրս է գալիս ՀՀ սահմաններից և մենք պետք է ապահովենք այդ ճանապարհի բնականոն աշխատանքը։
Սահմանները ճշգրտվում են խորհրդային ժամանակներից գոյություն ունեցող քարտեզների հիման վրա և խոսքն այն քարտեզների մասին է, որոնք ունեն դե յուրե` իրավական, ուժ։
Մենք ունենք գերիների հաստատված դեպքեր և այդ հաստատված դեպքերի ամբողջական վերադարձի մասին կա պայմանավորվածություն։
Մենք գերիների հաստատված դեպքերի փոխանակումն ըստ էությամբ ավարտում ենք և հիմա պետք է շարունակենք պրոցեսը չհաստատված դեպքերի բացահայտման և վերադարձի շուրջ։
Երբեմն աշխատանքային մակարդակում մենք այս պրոցեսը (ներքաղաքական) կոչում ենք էլիտար բունտ։
Դրա համար ես ասում եմ, եկեք կենտրոնանաք իրավիճակը Հայաստանում կայունացնելու վրա և մտածենք հետագա անելիքների մասին։
Հայաստանում իշխանության ճակատագիրը որոշու°մ է Ադրբեջանի նախագահը։ Իսկ միգուցե Ադրբեջանի նախագահն ասի ո°վ է ՀՀ հաջորդ վարչապետի թեկնածուն։
Նիկոլ Փաշինյան
azatutyun,am