Տեղեկանք` Հայաստանի Հանրապետություն- Եվրոպական միություն հարաբերությունների վերաբերյալ

AGN

Տեղեկանք` Հայաստանի Հանրապետություն- Եվրոպական միություն հարաբերությունների վերաբերյալ
▪️Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության ու իր անդամ երկրների միջև գործընկերային հարաբերությունների զարգացումն ու խորացումը ՀՀ արտաքին քաղաքականության կարևոր առաջնահերթություններից է։
▪️Հայաստանի և Եվրամիության միջև գործընկերության իրավական հիմքը Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրն է։ ՀԸԳՀ վավերացման համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերն ավարտին հասցրել և այդ մասին Եվրոպական խորհրդի և ԵՄ խորհրդի Գլխավոր քարտուղարությանն է տեղեկացրել ԵՄ անդամ 25 երկիր։
▪️Գործընկերության խորհուրդը հանդիսանում է ՀԳԸՀ-ով նախատեսված ՀՀ-ԵՄ բարձրագույն կանոնադրային մարմինը, որի նիստերը տեղի են ունենում տարեկան մեկ անգամ՝ Բրյուսելում:
▪️ԱլԳ օրակարգի մշակման հարցում Հայաստանի համար կարևոր են ԵՄ կողմից տարածաշրջանային կապակցվածության ներառական ծրագրերի նախաձեռնումը, ԱլԳ ամբողջականության պահպանումը, տարածաշրջանային հակամարտությունների նկատմամբ ԵՄ կողմից տարբերակված մոտեցման ցուցաբերումը:

Ձեզ կհետաքրքրի...