ՃՏՊ՝ Ստեփանակերտ-Դրմբոն ճանապարհահատվածում

vtar

ՃՏՊ՝ Ստեփանակերտ-Դրմբոն ճանապարհահատվածում
Դեկտեմբերի 16-ին ժամը 16:45-ի սահմաններում Ստեփանակերտ-Դրմբոն ավտոճանապարհի 34-րդ կիլոմետրում իրար են բախվել Մարտակերտի շրջանի բնակիչներ՝ 1963թ.ծնված Ռ. Մ.-ի կողմից վարած «Նիսան-իքստրալ» մակնիշի և 1970թ.ծնված Գ. Ա.-ի «ԳԱԶ-69» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինիս ստացած մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Հանրապետական բժշկական կենտրոն»:
Նախնական տվյալներով վթարի պատճառը հանդիսացել է «ԳԱԶ-69» մակնիշի ավտոմեքենայի հանդիպակաց գոտի դուրս գալը:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Ասկերանի շրջանային բաժինը:

Ձեզ կհետաքրքրի...