Տեսանյութի 3 հայ գերիները Հայաստանում են. նրանց հետ ամեն ինչ լավ է

geriner

 Հայկական մամուլում և սոցցանցերում այսօր երեք հայ գերիների մասին մի տեսանյութ տարածվեց, որում ադրբեջանցի զինվորները խոշտանգում և ստիպում էին գերեվարված քաղաքացիական անձանց ադրբեջանահաճո տեքստեր ասել։

Տարածվող տեսանյութին կից նշվում էր, թե վերջիններս գերեվարվել են Գորիս-Կապան ճանապարհին։ 

«Տեղեկատվության ստուգման կենտրոնին» հաջողվել է անձամբ կապ հաստատել գերեվարված քաղաքացիական անձանց՝ Անդրանիկ Սարգսյանի, Խաչիկ Գրիգորյանի և Արման Թովմասյանի հետ (անունները հրապարակվել են տղաների համաձայնությամբ)։

Վերջիններս նշել են, որ տեսանյութը հին է և, որ իրենք այժմ միասին գտնվում են Հայաստանում։ Քաղաքացիները եղել են դեկտեմբերի 14-ին ռուս խաղաղապահների միջնորդությամբ իրականացված գերիների փոխանակման գործընթացի շրջանակում Հայաստան վերադարձված 44 գերիների շարքերում։ Նրանց անունները առկա էին հրապարակված ցուցակներում։

Ձեզ կհետաքրքրի...