«Չենք թողնում, Տաթևով գնացեք». գորիսեցիները չթողեցին անցնեն ԼՀԿ պատգամավորները

cheenq toghnum

«Լուսավոր Հայաստան» խմբակցության  պատգամավորներն այս պահին Սյունիքում են, որտեղ քաղաքացիները փակել են ճանապարհը։ Նրանք ցանկանում են մեկնել Շուռնուխ։

«Մենք ուզում ենք գնանք Շուռնուխ տեսնենք՝ ինչ է կատարվում։ Մենք որպես ընդդիմադիր պատգամավորներ եկել ենք, որպեսզի ձեր կողքին լինենք։ Երեկ գնացել ենք Գիտությունների ակադեմիա, ԽՍՀՄ-ի ժամանակների քարտեզների մասնագետների հետ նստել նայել ենք։ Հիմա տարբերակներ կան, բայց պետք է բանակցվեն։ Ես չեմ կարող բանակցել, քանի որ ես Կառավարության ներկայացուցիչ չեմ, գործադիր չեմ, վարչապետ չեմ, ԱԳՆ չեմ»,- դիմելով ճանապարհ քաղաքացիներին՝ ասաց ԼՀԿ-ական պատգամավոր Գևորգ Գորգիսյանը։ 

«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավորներին, սակայն, սյունեցիները թույլ չտվեցին գնալ Կապան։

«Եթե խնդիր լուծող եք, նույն խնդիրն այստեղ է։ Գորիսում լուծեք, շարժվեք առաջ»,- ասաց բնակիչներից մեկը։

Ձեզ կհետաքրքրի...