ԵՄ-ին չի հաջողվել կազմակերպել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ եռակողմ հանդիպումը

chi hajoghvel

ԵՄ-ին չի հաջողվել եռակողմ հանդիպում կազմակերպել Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հետ: Այս մասին հայտարարել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը՝ մեջբերում է Интерфакс-ը: 

ԵՄ դիվանագիտության ղեկավարն այս շաբաթ Բրյուսել կատարած այցի ընթացքում փորձել է եռակողմ հանդիպում անցկացնել երկու նախարարների հետ, բայց դա տեղի չի ունեցել: «Քանի որ երկու նախարարներն էլ կապ էին պահպանում ինձ հետ, մենք փորձեցինք եռակողմ հանդիպում հաստատել՝ Եվրամիությունը, Հայաստանը և Ադրբեջանը: Պարզվեց, որ դա անհնար է, ուստի ես երկու նախարարների հետ էլ առանձին եմ հանդիպելու»,- ասել է Բորելը:

Դեկտեմբերի 17-ին Բրյուսելում տեղի է ունեցել ԵՄ-Հայաստան գործընկերության խորհրդի նիստ, որին մասնակցել է ՀՀ արտաքին գործերի նախարար Արա Այվազյանը: Ուրբաթ՝ դեկտեմբերի 18-ին, տեղի կունենա ԵՄ-Ադրբեջան համագործակցության խորհրդի նիստ, որտեղ Բորելը բանակցություններ կվարի Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ:

Հեղինակ`Մարիամ Մխիթարյան

Ձեզ կհետաքրքրի...