Պոմպեոն՝ Չավուշօղլուին. «S-400-ները սպառնում են ամերիկյան անձնակազմի անվտանգությանը»

s 400

ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուին հայտնել է, որ Մոսկվայից C-400 զենիթահրռիային համակարգերի գնումը սպառնում է ամերիկյան անձնակազմի անվտանգությանը, և կոչ է արել լուծել այդ հարցը:

Երկու երկրների արտաքին գերատեսչության ղեկավարների հեռախոսազրույցը տեղի է ունեցել նախորդ շաբաթ:

«ԱՄՆ պետքարտուղարը նախարար Չավուշօղլուին   հասկացնել է տվել, որ S-400-ները սպառնում են ամերիկյան անձնակազմին և ռազմական տեխնոլոգիաներին, ինչպես նաև Ռուսաստանին թույլ է տալիս մուտք գործել թուրքական զինված ուժեր և պաշտպանական արդյունաբերություն»,-նշել է Պետքարտուղարության մամուլի ծառայության ղեկավարի տեղակալ Քեյլ Բրաունը:

Նրա խոսքով’ Պոմպեոն Չավուշօղլուին խորհուրդ է տվել  С-400-ի հարցն այնպես լուծել, որը համահունչ կլինի երկու երկրների պաշտպանական հատվածի համագործակցության՝ տասնամյակներ ձգվող պատմությանը, բացի այդ, ԱՄՆ պետքարտուղարը թուրք գործընկերոջը հիշեցրել է, որ Թուրքիան, որպես ՆԱՏՕ-ի անդամ, հաստատել էր դաշինքի համակարգերի հետ օպերատիվ համատեղություն ունեցող զենքեր և ռազմատեխնիկա գնելու պարտականությունը:  

Պոմպեոն նաև նշել է, որ Վաշինգտոնի կողմից Անկարայի դեմ կիրառվող սահմանափակիչ միջոցառումների նպատակն է թույլ չտալ Ռուսաստանին ստանալ «զգալի եկամուտ» և ազդեցություն ունենալ արտասահմանում իր զենքի մատակարարումից:

 

ermenihaber.am

Ձեզ կհետաքրքրի...