Իսպանիայի Սանտա Պաու քաղաքը ճանաչել է Արցախի անկախությունը

Ispania

Իսպանիայում Հայաստանի դեսպանությունից տեղեկացնում են, որ Սանտա Պաու քաղաքը ճանաչել է Արցախի Հանրապետության անկախությունն ու ինքնիշխանությունը՝ ընդունելով Բարսելոնայի հայկական մշակութային միության ներկայացրած միջնորդագիրը։

Սանտա Պաու քաղաքը նաև դատապարտել է 2020 թ․ սեպտեմբերի 27-ից Արցախի Հանրապետության դեմ Ադրբեջանի սանձազերծած ռազմական ագրեսիան և Թուրքիայի ակտիվ միջամտությունը, ինչպես նաև՝ ադրբեջանական զինուժի կողմից իրականացված ռազմական հանցագործությունները։

 

Ձեզ կհետաքրքրի...