Բաղդադում հրթիռակոծվել է ԱՄՆ դեսպանատունը

hrtirakocvel e

Կիրակի «Կատյուշա» հրթիռային կայանքներից առնվազն երեք հրթիռ է արձակվել Բաղդադում ԱՄՆ դեսպանատան ուղղությամբ` հայտնում է Al-Arabiya-ն

Դեսպանատան պաշտպանության համար տեղակայված ՀՕՊ տակտիկական կայանքները փորձել են կանխել արձակված հրթիռները: Զոհերի մասին տեղեկություններ չկան:

Լրատվամիջոցը հիշեցնում է, որ ամերիկյան դեսպանատունը գտնվում է Բաղդադի «կանաչ գոտում», որտեղ տեղակայված են Իրաքում դիվանագիտական ​​ներկայացուցչություններն ու պետական ​​հիմնարկները:

Հակաօդային պաշտպանության համակարգերին հաջողվել է խոցել «կանաչ գոտու» մերձակայքում ընկած հրթիռները: Հեռուստաալիքի տվյալներով՝ Իրաքի անվտանգության ծառայությունները փնտրում են այն կայանքները, որտեղից հրթիռներ են արձակվել:

Հեղինակ`Մարիամ Մխիթարյան
1lurer.am

Ձեզ կհետաքրքրի...