Թուրքիայում սկսում են «Աքսունգուր» ԱԹՍ-ի սերիական արտադրությունը. razm info

Aksungur

 «Թուրքական ավիաշինական արդյունաբերություն» (TAI) ընկերությունը սկսում է «Անքա-2» (Anka-2) կամ «Աքսունգուր» (Aksungur) կոչվող երկշարժիչ անօդաչու թռչող սարքերի սերիական արտադրությունը։ Վերջին փորձարկումների ժամանակ ԱԹՍ-ն օդում կարողացել է մնալ մոտ 48 ժամ։

Այս մասին հայտնել է թուրքական ընկերության տնօրեն Թեմել Քոթիլը։ Ըստ նրա՝ ԱԹՍ-ի՝ հեռվից կառավարվելու շնորհիվ Թուրքիայի ցանկացած կետում հրամանատարական կենտրոնից այն կարելի է ղեկավարել երկրի բոլոր կողմերում։ Այժմ նախատեսվում է փորձարկել ԱԹՍ-ի մինչև 55 ժամ օդում մնալը։

ԱԹՍ-ի վրա փորձարկվել է նաև թուրքական «Ռոքեթսան» (Roketsan) ընկերության արտադրած «ԹԵԲԵՐ» (TEBER) լազերային ուղղորդման հրթիռները:

Նշենք, որ ընկերությունն առաջարկում է ԱԹՍ-ի 4 կոնցեպտ՝ հիմնական, հարձակողական, ազդանշանների հետախուզման և ռազմածովային պարեկության։

Aksungur
Aksungur

«Աքսունգուր» ԱԹՍ–ի մարտավարատեխնիկական բնութագիրը.

Օգտակար բեռնատարողությունը՝ 700 կգ;
Թռիչքի բարձրությունը` ~6-7 կմ;
Թռիչքի առավելագույն տևողությունը՝ 24 ժամ;
Թևերի բացվածքը՝ 24 մ;
Առավելագույն թռիչքային զանգվածը՝ 3300 կգ;
Շարժիչի հզորությունը՝ 2×170 ձիաուժ;
ԱԹՍ–ն կարող է ինքնուրույն օդ բարձրանալ և վայրէջք կատարել։

Ինչպես «ԱՆՔԱ», այնպես էլ «ԱՆՔԱ-2 Աքսունգուր» ԱԹՍ–ն արտադրվելու է TAI–ի շարժիչաշինական ընկերության (TEI) արտադրանք PD 170 շարժիչներով։

Ըստ TAI ընկերության պաշտոնական կայքի՝ Aksungur ԱԹՍ–ն յուրաքանչյուր թևին կարող է կրել 500 կգ, 300 կգ և 150 կգ զանգվածով երեք միավոր զենք։ Դրա վրա կարող են տեղադրվել նաև LUMTAS, MAM-L, Cirit, MAM-C, HGK-3, KGK (82) հրթիռներ։

 

razm.info

Ձեզ կհետաքրքրի...