ԵՄ-ն դադարեցնում է Մեծ Բրիտանիայի հետ տրանսպորտային հաղորդակցությունը

Mec Britania

Եվրոպական մի շարք երկրներ հայտարարել են Մեծ Բրիտանիայի հետ տրանսպորտային հաղորդակցությունը դադարեցնելու մասին` կորոնավիրուսի նոր տեսակի պատճառով, որը, ըստ բրիտանական իշխանությունների, 70%-ով ավելի վարակիչ է, քան արդեն հայտնի տեսակը` հայտնում է Euronews-ը:

Այս որոշման մասին հայտարարել են հիմնականում Նիդեռլանդները, Իտալիան, Ավստրիան, Բելգիան, Գերմանիան, Ֆրանսիան, Բուլղարիան և Իռլանդիան: Իսպանիայի կառավարությունը կոչ է արել Եվրամիությանը՝ մշակել համակարգված պատասխան:

Կորոնավիրուսի նոր տեսակ է հայտնաբերվել նաև Նիդեռլանդներում, Դանիայում և Ավստրալիայում: Բրիտանական փորձագետները հայտարարում են, որ դեռ չեն գտել ապացույցներ, որոնք հաստատում են կորոնավիրուսի նոր տեսակի դեպքում մահացության մեծ թվի հավանականությունը: Անցած յոթ օրվա ընթացքում երկրում հայտնաբերված վարակի դեպքերի քանակը նախորդ ժամանակահատվածի համեմատ աճել է ավելի քան 40%-ով:

Հեղինակ`Մարիամ Մխիթարյան

Ձեզ կհետաքրքրի...