Բաքուն հաստատել է 62 հայ գերու անուն. Բաղդասարյան

62 geri

 Խծաբերդում գերի ընկած քաղաքացիների մասով Բաքուն հաստատել է 62 հայ գերու անուն` հայտարարեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նազելի Բաղդասարյանը՝ այսօրվա ասուլիսի ժամանակ:

«Անունների անվանական ճշգրտում, իդենտիֆիկացիա այս պահին չունենք: Արդեն հաստատել են, որ տեղափոխվել են Բաքու: Հաջորդ գործընթացը պետք է լինի նույնականացումն անուններով և վերադարձի ժամկետների քննարկումը: Գեներալ Մուրադովի հետ հանդիպման ընթացքում փորձել ենք հասկանալ՝ ինչպիսի զարգացում կունենա գործընթացը: Ծնողներ ևս ներկա են եղել հանդիպմանը: Խիստ նախնական տվյալներով՝ ընթացիկ շաբաթվա ընթացքում պետք է այց կատարվեր Բաքու, որից հետո արդեն ժամկետների և պայմանների մասին ավելի հրապարակային տեղեկատվություն կլինի»,- նշեց Բաղդասարյանը

Ձեզ կհետաքրքրի...