Մանուկյանը բանակին և ոստիկանությանը կոչ արեց միանալ վարչապետի հրաժարականը պահանջող քաղաքացիներին

Vazgen

«Հայրենիքի փրկության շարժում» նախաձեռնության վարչապետի միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանը բանակին և ոստիկանությանը կոչ արեց միանալ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող քաղաքացիներին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին Մանուկյանն ասաց շարժման հանրահավաքի ընթացքում:

«Ես կոչ եմ անում բանակին` անհապաղ հայտարարությամբ միացեք մեր ժողովրդին, ես կոչ եմ անում ոստիկանությանը` անհապաղ հայտարարությամբ միացեք մեր ժողովրդին: Ամեն ժամը կարևոր է»,- ասաց Մանուկյանը:

Վազգեն Մանուկյանը խորհրդարանական և արտախորհրդարանական ընդդիմադիր ուժերին միանալու կոչ արեց նաև այլ քաղաքացիների:

Խորհրդարանական և արտախորհրդարանական 16 ընդդիմադիր կուսակցություններից բաղկացած «Հայրենիքի փրկության շարժում» նախաձեռնությունը բողոքի ակցիաներ է իրականացնումպահանջելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականըՆախաձեռնության վարչապետի միասնական թեկնածուն ՀՀ նախկին վարչապետ և Պաշտպանության նախկին նախարար Վազգեն Մանուկյանն էԴեկտեմբերի 22-ին շարժումը հայտարարել է համահայկական դասադուլ և գործադուլ:

Ձեզ կհետաքրքրի...