Պուտինը կոչ է արել արագ արձագանքել Ռուսաստանի սահմանների մոտ հրթիռների տեղակայմանը

Hrtirner

Անհրաժեշտ է օպերատիվ կերպով արձագանքել ՌԴ-ի սահմանների մոտ արևմտյան երկրների կողմից հրթիռների տեղադրմանը, հայտնում է РИА Новости-ն։

Ռուսաստանը մտադիր չէ միջանկյալ և ավելի փոքր հեռահարության հրթիռներ տեղակայել երկրի եվրոպական մասում, ինչպես նաև Ռուսաստանի Դաշնության այլ շրջաններում, բայց անհապաղ կարձագանքի արևմտյան երկրների կողմից իրենց սահմանների մոտ հրթիռների տեղակայմանը, հայտնել է Վլադիմիր Պուտինը։

«Մենք մտադիր չենք արտադրել և տեղակայել միջանկյալ և ավելի փոքր հեռահարության հրթիռներ Ռուսաստանի եվրոպական մասում, ինչպես նաև երկրի այլ շրջաններում: Բայց անհրաժեշտ է պատրաստ լինել օպերատիվ կերպով արձագանքելու արևմտյան երկրների կողմից մեր սահմանների մոտ համարժեք միջոցների տեղակայմանը։ Անհրաժեշտության դեպքում անցկացնել բոլոր պատասխան միջոցառումները. ընդ որում՝ հնարավորինս սեղմ ժամկետում»,- ասել է Պուտինը ՊՆ կոլեգիայի նիստում:

Երկրի ղեկավարն ասել է. «Ես կասկած չունեմ, որ մենք դա կանենք ինչպես մեզ սպառնացող համապատասխան համակարգերի հենակետերի, այնպես էլ դրանց ղեկավարման կետերի հետ կապված»:

 

shnatnews

Ձեզ կհետաքրքրի...