Թուրքիայի մեջլիսն ընդունել է Թուրքիա-Ադրբեջան արտոնյալ առևտրի համաձայնագրի մասին օրենքի նախագիծը
Թուրքիայի մեջլիսի գլխավոր խորհրդում ընդունվել է Թուրքիայի և Ադրբեջանի միջև արտոնյալ առևտրի համաձայնագրի վերաբերյալ օրենքի նախագիծը:
Խորհրդարանի ազգայնամոլական «Ազգայնական շարժում» (ԱՇԿ-MHP) կուսակցության պատգամավոր Յաշար Քարադաղն, անդրադառնալով օրենքի նախագծին, ընդգծել է, որ թուրք-ադրբեջանական հարաբերությունները բազմավեկտոր են և գտնվում են ռազմավարական բարձր մակարդակի վրա:
Նրա խոսքով՝ Թուրքիայի և Ադրբեջանի միջև հարաբերություններում ամենակարևոր շարժիչ ուժը ակտիվորեն շարունակվող փոխադարձ բարձր մակարդակի այցերն են:
Քննարկմանը ելույթ է ունեցել նաև Թուրքիայում գլխավոր ընդդիմադիր ուժ համարվող, քեմալական «Ժողովրդահանրապետական» կուսակցության պատգամավոր Մահիր Փոլաթը՝ տեղեկացնելով, որ վերոհիշյալ համաձայնագրով 2 երկրները 15 ապրանքատեսակի վերաբերյալ փոխադարձ արտոնյալ սակագներ են սահմանել:
ermenihaber.am