Թուրքիան 1-ին անգամ լիթիումի արտադրություն կսկսի
Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ֆաթիհ Դյոնմեզը հայտնել է երկրում առաջին անգամ լիթիում արտադրություն սկսելու մասին։ Այս մասին Դյոնմեզը գրառում է արել Twitter-ում։
«Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ղեկավարությամբ առաջին անգամ սկսում ենք լիթիումի արտադրություն»,-գրել է նա։
Նախարարի խոսքով՝ Թուրքիան կստանա այնպիսի լիթիում, որը կօգտագործվի բոլոր մոբիլային մարտկոցների, մասնավորապես բորից պատրաստված էլեկտրական ավտոմոբիլների համար։