Խոշոր ավտովթար Կոտայքի մարզում. Աբովյանի քաղաքապետարանի դիմաց բախվել են Range Rover-ն ու ավագ քննիչի Nissan-ը. կա վիրավոր. ՖՈՏՈ ,ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ դեկտեմբերի 26-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 19:50-ի սահմաններում, Աբովյան քաղաքում, Աբովյանի քաղաքապետարանի հարևանությամբ բախվել են Աբովյանի բնակիչ, 30-ամյա Արթուր Յոյչյանի վարած Range Rover մակնիշի 79 DA 799 համարանիշի և Եղվարդ քաղաքի բնակիչ Վազգեն Աբգարյանի վարած Nissan Altima մակնիշի տրանզիտ համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդներից Վ. Աբգարյանը մարմնական վնասվածքներով տեղղափոխվել է «Աբովյան» բժշկական կենտրոն: Օպերատիվ են գործելԱբովյանի հիվանդանոցի բժիշկները: Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Տիգրան Քոթանջյանի գլխավորությամբ։ Ժամանել են նաև նույն վաշտի ավագ հետաքննիչներ Միշա Ստեփանյանն ու Կառլեն Բաղյանը: Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է Կ. Բաղյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Գ. Շամշյանի տեղեկություններով, հիվանդանոց տեղափոխված Վ. Աբգարյանը աշխատում է Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Կոտայքի քննչական բաժնում՝ որպես ավագ քննիչ: Հետաքննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվում են ոստիկանության Կոտայքի բաժնի պահպանվող հատուկ տարածք:
Լուսանկարը և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
shamshyan.com