Իրանի հետ համաձայնություն է ձեռքբերվել գազ/էլեկտրաէներգիա փոխանակման ծրագրի ժամկետի ավելացման և ծավալների մեծացման շուրջ

Iranic gaz

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Հակոբ Վարդանյանի գլխավորած պատվիրակությունը Թեհրանում մի շարք հանդիպումներ է ունեցել, հայտնում են Իրանում ՀՀ դեսպանությունից: 
Իրան կատարած այցի շրջանակում փոխնախարար Վարդանյանին ընդունել է ԻԻՀ նավթի նախարար Բիժան Նամդար Զանգանեն, որին նախորդել էին նախարարի տեղակալ Ամիր Հոսեյն Զամանինիայի հետ աշխատանքային քննարկումները:
Հանդիպումների ընթացքում քննարկվել է գազ/էլեկտրաէներգիա փոխանակման ծրագրի հետ կապված համաձայնագրերում փոփոխություններ կատարելու խնդիրը: Կողմերը համաձայնություն են ձեռքբերել ծրագրի ժամկետի ավելացման, գազի և էլեկտրաէներգիայի ծավալների մեծացման հարցերի շուրջ, որոնց վավերացման արդյունքում Իրան-Հայաստան գազամուղը կշահագործվի լիարժեք կարողությամբ:
Հայկական պատվիրակությունը հանդիպում է ունեցել նաև ԻԻՀ էներգետիկայի նախարարությունում: Փոխնախարարներ Հակոբ Վարդանյանը և Հոմայուն Հաերին քննարկել են 3-րդ բարձրավոլտ էլեկտրագծի կառուցման ավարտական փուլի կազմակերպական խնդիրները:

Ձեզ կհետաքրքրի...