Ադրբեջանի կողմից ռուսական ուղղաթիռի խոցման վայրում ուղղափառ մատուռ կկառուցվի

Matur

Ադրբեջանի կողմից Հայաստանի տարածքում ռուսական ուղղաթիռի խոցման վայրում ուղղափառ մատուռ կկառուցվի: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին ասված է «Խաղաղություն» հիմնադրամի տարածած հաղորդագրությունում:

«2021թ. հունվարի 6-ին տեղի կունենա ՍԲ Իլյա մարգարեի ուղղափառ մատուռի կառուցման առաջին աղյուսի տեղադրման արարողությունը: Այն կկառուցվի Էրեբունի ավիաբազայի ռուս օդաչուների հիշատակին»,- ասված է հաղորդագրությունում:

Ուղղափառ մատուռը կկառուցվի Երասխում գտնվող բլրի վրա, որտեղ ընկել է նոյեմբերի 9-ին Ադրբեջանի կողմից խոցված ռուսական ուղղաթիռը:

Նույն վայրում դեկտեմբերի 12-ին տեղադրվել է ռուսական ուղղաթիռի զոհերի հիշատակի հուշատախտակ:

Նոյեմբերի 9-ինժամը 18:00-ի սահմաններումԱդրբեջանի Հանրապետության տարածքից դյուրակիր շարժական զենիթահրթիռային համալիրից արձակված կրակից Հայաստանի Հանրապետության օդային տարածքում խոցվել է ռուսական Մի-24 ուղղաթիռՀարձակման արդյունքում անձնակազմի անդամներից երկուսը զոհվել ենմեկըվիրավորվել:

Ձեզ կհետաքրքրի...