ՍԴ-ն ՀՀ պետբյուջեով նախատեսված միջոցներից տնտեսել է 106 մլն դրամ

SD

ՀՀ ՍԴ-ից հայտնում են, որ 2020 թվականին Սահմանադրական դատարանի կարիքների համար Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով նախատեսված ֆինանսական միջոցների ընդհանուր տնտեսումը կազմել է 106 միլիոն ՀՀ դրամ, որից 63.2 միլիոն ՀՀ դրամը գոյացել է տարեկան ֆինանսական ամփոփման արդյունքում։ Իսկ 43 միլիոն ՀՀ դրամը ՀՀ Կառավարության պահուստային ֆոնդին էր ուղղվել ավելի վաղ՝ 2020 թվականի սեպտեմբեր և հոկտեմբեր ամիսներին երկրում ստեղծված իրավիճակի կապակցությամբ:
Տարեկան ֆինանսական ամփոփման արդյունքում գոյացած 63.2 միլիոն ՀՀ դրամից մոտ 52 միլիոն ՀՀ դրամը գոյացել է Սահմանադրական դատարանի աշխատավարձերի և պարգևավճարների ֆոնդերին հատկացված, սակայն չկիրառված միջոցների տնտեսումից։

Ձեզ կհետաքրքրի...