Ողբերգական ավտովթար Տավուշի մարզում․ ճակատ-ճակատի բախվել են Niva-ն ու Toyota RAV4-ը. կա 1 զոհ․ 7 վիրավորներից 3-ը երեխաներ են. ՖՈՏՈ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Chakat chakati

Երեկ, դեկտեմբերի 29-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 23։00-ի սահմաններում Բերդ-Արծվաբերդ ավտոճանապարհի 10-րդ կմ հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում, բախվել են Արծվաբերդ բնակավայրի բնակիչ 42-ամյա Ռազմիկ Պապյանի վարած VAZ 2121 մակնիշի և Այգեձոր բնակավայրի բնակիչ 45-ամյա Գարեգին Չատյանի վարած Toyota RAV4 մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդներից Ռ․ Պապյանը տեղում մահացել է, իսկ նրա ուղևոր՝ համագյուղացի 24-ամյա Հովհաննես Հովհաննիսյանը, Toyota-ի վարորդ Գ․ Չատյանն ու նրա ուղևորներ՝ 41-ամյա Գայանե Չանգլյանը, 8-ամյա Սարգիս Չատյանը, 78-ամյա Էդիկ Չատյանը, 11-ամյա Նաիրա Չատյանը և 16-ամյա Ծովինար Չատյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Բերդ քաղաքի «Բերդ» բժշկական կենտրոն։ Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Տավուշի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատը 1 մարտական հաշվարկով։ Վիրավորներին առաջինն օգնության են հասել քաղաքացիները։ Այնուհետև ժամանած հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոնների փականներն ու դուրս բերել մահացածի դին։ Օպերատիվ են գործել նաև Բերդի հիվանդանոցի բժիշկների հերթապահ խումբը։ Օպերատիվորեն ժամանել են նաև Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի, դասակի հրամանատար Կարեն Աբազյանի գլխավորությամբ։ Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Տիգրան Բարսեղյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Բերդի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Հունան Գարանյանի, հատկապես կարևոր գործերով ավագ քննիիչներ՝ Արգամ Մայիլյանի և Վոլոդյա Սարգսյանի գլխավորությամբ։ Փաստի առթիվ Վ․ Սարգսյանի որոշմամբ՝ հարուցվել է քրեական գործ ՀՀ ՔրՕրի 242 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։ Քննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենաները ՃՈ ավագ տեսուչ Իգիթ Բլբուլյանի ուղեկցությամբ՝ քարշակով տեղափոխվել են Ոստիկանության Բերդի բաժնի պահպանվող հատուկ տարածք։

Լուսանկարը՝ Կարեն Գրիգորյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: © shamshyan.com

Ձեզ կհետաքրքրի...