Ռուսաստանի Դաշնությունը Հայաստանի Հանրապետությանն անհատույց 10 մլն եվրո գումար է տրամադրել

2 mln

 Ռուսաստանի Դաշնությունը Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված բնակչության համար իրականացվող անհատական ֆինանսական օժանդակության միջոցառումների համաֆինանսավորման նպատակով Հայաստանին անհատույց 10 մլն եվրո գումար է տրամադրել՝ տեղեկացնում են ՀՀ Կառավարությունից:

Սույն թվականի դեկտեմբերի 28-ին Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության և Ռուսաստանի Դաշնության ֆինանսների նախարարության միջև համաձայնագիր է ստորագրվել, որով Ռուսաստանի Դաշնությունը 10 մլն եվրո գումարի անհատույց ֆինանսական օգնություն է տրամադրում ՀՀ Կառավարության կողմից Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված բնակչության համար իրականացվող ֆինանսական օժանդակության միջոցառումների համաֆինանսավորման նպատակով:

ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակն էլ տեղեկացնում է, որ 2020 թ. նոյեմբերի 16-ից առ այսօր Կառավարության կողմից հաստատված Արցախի աջակցության ծրագրերի շրջանակներում 30.12.2020 թ. դրությամբ փաստացի հատկացվել է շուրջ 14,8 մլրդ դրամ: 

Ձեզ կհետաքրքրի...