Միակ բանը, որ Թրամփը կարող է նվիրել աշխարհին, այս 15 օրվա ընթացքում Իրանի դեմ պատերազմ չսկսելն է․ Հիլարի Քլինթոն

Qlinton

 ԱՄՆ նախագահ Թրամփը եւ իր վարչակազմը վտանգավոր խաղ են խաղում։ Այս մասին թվիթերյան գրառում է արել Հիլարի Քլինթոնը։

«Միակ բանը, որ Թրամփը կարող է նվիրել իր երկրին և աշխարհին, իր իշխանության վերջին 15 օրվա ընթացքում Իրանի դեմ պատերազմ չսկսելն է։ Դժվար է ասել՝ արդյոք նրա վարչակազմը միտումնավոր քայլեր է անում, թե պարզապես անիրազեկություն է դրսեւորում։ Ամեն դեպքում, նրանք վտանգավոր խաղ են խաղում»,-  Թվիթերի իր էջում գրել է Հիլարի Քլինթոնը։

Ձեզ կհետաքրքրի...