Twitter-ն ընդմիշտ փակել է Դոնալդ Թրամփի օգտահաշիվը
Twitter-ն ընդմիշտ փակել է Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի օգտահաշիվը՝ կապված «հետագա բռնություններ հրահրելու ռիսկի» հետ: Այս մասին տեղեկացնում է BBC-ն:
Սոցիալական ցանցի ղեկավարությունը հայտարարել է, որ որոշումը կայացվել է Դոնալդ Թրամփի թվիթերյան վերջին գրառումների ուսումնասիրություններից հետո:
Որոշ օրենսդիրներ ու հանրահայտ մարդիկ տարիներ շարունակ կոչ են արել արգելափակել Թրամփի թվիթերյան էջը:
ԱՄՆ նախկին առաջին տիկին Միշել Օբաման գրառում է արել՝ նշելով, որ Սիլիկոնյան հովտի հսկաները պետք է կանգնեցնեն Թրամփի «հրեշավոր վարքագիծը» և ընդմիշտ վտարեն նրան: