Մեկնարկել է ադրբեջանական գազի մատակարարումը Թուրքիայի տարածքով դեպի Եվրոպա

Meknarkel e

Մեկնարկել է դեպի Եվրոպա ադրբեջանական գազի արտահանումը Տրանս-Ադրիատիկ գազամուղի (TAP) միջոցով, որի զգալի մասն անցնում է Թուրքիայի տարածքով: Թեմայի վերաբերյալ ադրբեջանական կողմից բացի հայտարարություն է արել նաև Թուրքիայի արտգործնախարարությունը: 

«Ադրբեջանական գազը հասել է Իտալիա: Փաստորեն հարավային գազային միջանցքը գործարկվեց արդեն: Եվրոպայի գազային կարիքների անվտանգության հարցում մեր երկրի մասնակցությամբ նոր էջ բացվեց»,- ասված է Թուրքիայի ԱԳՆ-ի հաղորդագրության մեջ:

Տրանս-Ադրիատիկ գազամուղի միջոցով ադրբեջանական Շահդենիզ հանքավայրից գազը հասնում է Եվրոպա, մասնավորապես մի շարք իտալական բնակավայրեր: Այս գազամուղը շարունակությունն է Տրանս-Անատոլիական (TANAP) գազատարի, որը Ադրբեջանից Վրաստանի ու Թուրքիայի տարածքով հասել է Հունաստանի սահմանին:

Նոր գազատարը Հունաստանի հյուսիսով, Ալբանիայով, Ադրիատիկ ծովի հատակով հասել է Իտալիա, այդ ամբողջ ուղին՝ Ադրբեջանից Իտալիա, անվանվում է Հարավային միջանցք։

Աղբյուր`    Ermenihaber.am

Ձեզ կհետաքրքրի...