Թուրքիան չի շտապում Ռուսաստանից գնել ռուսական S-400-ների 2-րդ խմբաքանակը

S400

Թուրքիայի ռազմարդյունաբերության ղեկավար Իսմայիլ Դեմիրն անդրադարձել է Թուրքիայի կողմից ռուսական S-400 ՀՕՊ համակարգերի երկրորդ խմբաքանակի գնման մասին շրջանառվող լուրերին:

Ինչպես հայտնի է, Մոսկվան Թուրքիային վաճառել էր նշյալ համակարգերի առաջին խմբաքանակը, որի պատճառով թուրք-ամերիկյան հարաբերություններում լուրջ ճգնաժամ էր առաջացել: Վերջերս էլ Վաշինգտոնը Անկարայի դեմ պատժամիջոցների մասին որոշում էր կայացրել։

«Քանի դեռ ԱՄՆ-ի կողմից չեն կիրառվել հավելյալ պատժամիջոցներ, մենք այստեղ վտանգներ չենք տեսնում: Եթե մենք ցանկանայինք, ապա S-400-ների երկրորդ խմբաքանակը հենց այսօր էլ Թուրքիա կգար, սակայն մեզ ավելի շատ հետաքրքրում է ՀՕՊ համակարգերի համատեղ արտադրությունը և տեխնոլոգիաների փոխանցումը»,-  ասել է թուրք պաշտոնյան:

Ավելի վաղ՝ դեկտեմբերի 9-ին, հայտնի դարձավ, որ Վաշինգտոնը պատժամիջոցներ սահմանեց Թուրքիայի դեմ՝ ռուսական  համակարգերի ձեռքբերման պատճառով։ Միացյալ Նահանգների ֆինանսների նախարարությունն ընդգծեց, որ պատժամիջոցներն անհատական բնույթ են կրում։ Դրանց թիրախ դարձան Թուրքիայի ռազմարդյունաբերության ղեկավար Իսմայիլ Դեմիրը և նրա երեք ենթակաները։ 

Ձեզ կհետաքրքրի...