Արցախը պատերազմի հետևանքով ունեցել է 112,5 մեգավատտ տրվածքային հզորությամբ ՀԷԿ-երի կորուստ. փոխնախարար

hek

 «Արցախի Հանրապետությունում մինչ պատերազմը եղել են 187,5 մեգավատտ տրվածքային հզորությամբ ՀԷԿ, պատերազմի արդյունքում մնացել են 75 մեգավատտ տրվածքային հզորությամբ ՀԷԿ, կորուստը եղել է 112,5 մեգավատտ տրվածքային հզորություն: Այդ թվի մեջ մտնում են՝ Սարսանգի ՀԷԿ-ը` 50 մեգավատտ, 4 ՀԷԿ-եր` 12-13 մեգավատտ տրվածքային հզորությամբ և մեկ` 12-մեգավատտանոց ՀԷԿ»,- տեղեկացրել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Հակոբ Վարդանյանը:

Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի այսօրվա նիստում փոխնախարարը նաև տեղեկացրել է, որ 2021 թ. նախնական էներգետիկ բալանսով նախատեսված էր՝ Հայաստանն Արցախից կներկրի 330 մլն կՎտ/ժ էլեկտրաէներգիա:

Սակայն, հայտնի իրադարձություններից հետո ձևավորված էներգետիկ բալանսով, այդ էներգիան կփոխարինվի ՀՀ-ի ներքին ռեսուրսների հաշվին արտադրվող էլեկտրաէներգիայով: Վարդանյանը մանրամասնեց, որ այն ավելի թանկ է լինելու, քան Արցախից ներկրվող էլեկտրաէներգիան:

Ձեզ կհետաքրքրի...