Պատվաստանյութի առաջին խմբաքանակը հանրապետությունում կլինի փետրվարի առաջին կեսին. Գայանե Սահակյան

patvastanyut

Հայաստանում արդեն կա պատվաստանյութի ձեռքբերման գործող պայմանագիր` ասուլիսի ընթացքում տեղեկացրել է ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրենի տեղակալ Գայանե Սահակյանը: 

Հայաստանում նախևառաջ կպատվաստվեն բարձր ռիսկայնություն ունեցող խմբերը, ըստ մասնագետների՝ բնակչության 10 տոկոսը: Պատվաստանյութերի ձեռքբերման բանակցություններ են վարվում ռուսական և արևմտյան ընկերությունների հետ: Ըստ Գայանե Սահակյանի՝ պատվաստանյութի առաջին խմբաքանակը հանրապետությունում կլինի մինչև փետրվարի առաջին կեսը:

Ձեզ կհետաքրքրի...