ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի մահվան դեպքի առթիվ հարուցված քրգործի նախաքննությունը կասեցվել է

Kutoyan

 ՀՀ Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի մահվան դեպքի առթիվ հարուցված քրեական նախաքննությունը կասեցվել է:

Հիշեցնենք, որ անցած տարի հունվարի 17-ին Երևան քաղաքի Պարույր Սևակի փողոցի բնակարաններից մեկում հայտնաբերվել էր ԱԱԾ նախկին պետ Գեորգի Կուտոյանի դին՝ հրազենային վիրավորումով: Դեպքի առթիվ հարուցվել էր քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 110 հոդվածով՝ ինքնասպանության հասցնելը:

ՀՀՀ քննչական կոմիտեի լրատվական բաժնի պետ Ռիմա Եգանյանը ՀԺ-ի հետ զրույցում ասաց, որ ԱԱԾ նախկին տնօրենի մահվան դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը կասեցվել է դեկտեմբերի 30-ին՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 31-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով (հայտնի չէ անձը, որը գործով պետք է ներգրավվի որպես մեղադրյալ):

Նշենք, որ ըստ ՀՀ Քննչական կոմիտեի ավելի վաղ հրապարակած տեղեկատվության՝ մինչ դեպքը՝ Կուտոյանը մեկ ամիս առաջ՝ 2019 թվականի դեկտեմբերի վերջին, իրեն պատկանող ատրճանակից 35 անկանոն կրակոց է արձակել հյուրասենյակի եւ խոհանոցի բաժանարար պատին: Քննչական կոմիտեի նախագահ հայկ Գեւորգյանն լրգարողների հետ զրույցում նշել էր, որ Կուտոյանի ինքնասպանությունը կատարվել է նեղ անձնական շարժառիթով: 

 

armtimes.com

Ձեզ կհետաքրքրի...